ԱԳՆ գլխավոր քարտուղարը «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում հանդիպել է Սերբիայի ԱԳՆ գործող Գլխավոր քարտուղարի հետ


«Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Սերբիայի ԱԳՆ գործող Գլխավոր քարտուղար, դեսպան Դուշան Կոզարևի հետ, հայտնում են ԱԳ նախարարությունից։


 


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Սերբիա հարաբերությունների օրակարգը՝ ընդգծելով քաղաքական երկխոսության խորացման, բարձր մակարդակի շփումների ակտիվացման և ինստիտուցիոնալ համագործակցության զարգացման կարևորությունը: ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը կարևորել է դիվանագիտական դպրոցների միջև համագործակցության ընդլայնումը, ներառյալ` երիտասարդ դիվանագետների փոխանակման ծրագրերը։


 


Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել ակտիվացնել համապատասխան մեխանիզմները և առաջ մղել գործնական նախաձեռնությունները։


 

Դիտումների քանակ7

Leave a comment