Խիստ մտահոգիչ է. ՄԻՊ աշխատակազմն ուսումնասիրում է Վեդիի աղմկահարույց դեպքը

https://arm.sputniknews.ru/20260505/khist-mtahvogich-e-mip-ashkhatakazmn-usumnasirum-e-vedii-aghmkaharujc-depqy-101812426.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/05/93207280_139:0:2362:1667_1920x0_80_0_0_c0ec25eb0dc7193c9fdbc03a0f435f31.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, անահիտ մանասյան, վեդի, երեխա, սեռական բռնություն, հհ միպ

հայաստան, անահիտ մանասյան, վեդի, երեխա, սեռական բռնություն, հհ միպ

Բաժանորդագրվել

Պաշտպանն ընդգծել է, որ դեպքի հանգամանքները պահանջում են ամբողջական և օբյեկտիվ քննություն։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրություն է սկսվել Վեդի քաղաքում տեղի ունեցած աղմկահարույց դեպքի առնչությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Ավելի վաղ լրագրող Սյուզի Բադոյանը հայտնել էր, որ Վեդի քաղաքում մանկապղծության դեպք է գրանցվել։ Նա նշել էր, որ Վեդու բնակիչները, որոնք կատարել են այդ արարքը, ազատության մեջ են` 58 և 65–ամյա տղամարդիկ ազատ են արձակվել ձերբակալության 72 ժամը չլրացած։ Մայիսի 3-ին ՆԳՆ–ն հայտնեց, որ Վեդի քաղաքում անառակաբարո գործողություն կատարած 1 անձ ձերբակալվել է ու ներկայացվել ՔԿ։

«Մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում դեպքի առնչությամբ տեղեկատվությունը։ Երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում բացարձակապես անթույլատրելի է և ենթակա է պատշաճ իրավական գնահատականի։ Դեպքի հանգամանքները պահանջում են ամբողջական և օբյեկտիվ քննություն և այդ առումով նաև պատշաճ հանրային հաղորդակցություն»,- նշել է Մանասյանը։

Միաժամանակ պաշտպանն ընդգծել է, որ նման իրավիճակներում երեխային վերաբերող նույնականացնող տվյալների հրապարակումը, դպրոցի, առողջական վիճակի մասին, ինչպես նաև այլ տեղեկությունների տարածումը, չեն բխում երեխայի լավագույն շահից և կարող են վնասել երեխային։

Պաշտպանն ընդգծել է` երեխային առնչվող նյութերի լուսաբանումը պետք է իրականացվի «մի՛ վնասիր» սկզբունքի, պատասխանատու լրագրության կանոնների պահպանմամբ»,– նշված է հաղորդագրությունում։

Իրարամերժ ցուցմունքներ․ ՔԿ–ն՝ Վեդիում անչափահասների նկատմամբ սեռական բռնության մասին

Leave a comment