Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ–ի հարվածի հետևանքով տղամարդ է մահացել

Բաժանորդագրվել

Մարզպետը ցավակցություն է հայտնել տղամարդու հարազատներին ու մտերիմներին:

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Բելգորոդի մարզի Լապտևկա գյուղում ուկրաինական ԱԹՍ–ի հարվածի հետևանքով տղամարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:

«Ռակիտնոյեի շրջանի Լապտևկա գյուղի դաշտում աշխատող տրակտորը ենթարկվել է FPV-դրոնի գրոհի։ Տրակտորիստը տեղում մահացել է»,- տելեգրամյան ալիքում գրել է Գլադկովը։

Մարզպետը ցավակցություն է հայտնել տղամարդու հարազատներին ու մտերիմներին:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment