Էլինա Ավանեսյանը հայերեն է սովորում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ

Հայաստանը ներկայացնող 23-ամյա թենիսիստ Էլինա Ավանեսյանը սկսել է սովորել հայերեն։ Այդ մասին նա հայտնել է սոցիալական ցանցերում՝ հրապարակելով լուսանկար։

Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում Ավանեսյանը զբաղեցնում է 312-րդ տեղը։

Հիշեցնենք, որ 2024 թվականին Էլինա Ավանեսյանը վաղաժամ խզել էր Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի հետ պայմանագիրը, ստացել էր հայկական անձնագիր և միջազգային մրցումներում ներկայացնում է Հայաստանը։

Leave a comment