Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ընտրությունների մասնակցության վերաբերյալ հարցին
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ընտրությունների մասնակցության վերաբերյալ հարցին։
«Չունենք որոշում, եթե ունենանք, կասենք», – ասաց Սարգսյանը։
Նա նաև անդրադարձավ ընդդիմադիր միասնական ճակատով ընտրությունների գնալուն և ասաց, որ ինքն ունի նման ցանկություն։
«Ես ցանկություն ունեմ, բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է, և խոսքը չի վերաբերում մեկ ցուցակով գնալուն», -նշեց երրորդ նախագահը։
Սարգսյանը նաև հաստատեց, որ իրենց թիրախում միայն իշխանությունն է և վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք այդպես ենք վարվում և շարունակելու ենք այդպես վարվել», – ասաց Սարգսյանը։