Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահպանում է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու հնարավորությունը, եթե Թեհրանը հրաժարվի գործարք կնքելուց։
«Նախագահը պահպանում է անհրաժեշտության դեպքում խոշոր մարտական գործողությունները վերսկսելու հնարավորությունը: Եթե Իրանը չի ցանկանում կատարել համաձայնագրի իր պարտավորությունները կամ գործարք կնքել, Պատերազմի նախարարությունը վճռական է և պատրաստ է գործել»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ նշելով, որ Վաշինգտոնը հույս ունի, որ հակամարտությունը չի հասնի ակտիվ փուլի։
Նա նաև նշել է, որ Միացյալ Նահանգները ենթադրում է, որ Իրանի հետ հրադադարը ուժի մեջ է՝ չնայած Հորմուզի նեղուցում ամերիկյան ռազմական գործողությանը։