ՔՊ-ն մեկուսացած ու նեխած օրգանիզմ է, եվրոպական համայնքը էփշտեյնյան ժպիտով հայերի դեմ հիբրիդային պատերազմ է իրականացնում․ Հովհաննես Իշխանյան

ՔՊ-ն Հայաստանում որևէ քաղաքական ու քաղաքացիական բացահայտ աջակցություն այլևս չունի:

Դա վերաբերում է նաև Եվրո ՀԿ-ներին, որոնք իրենց աջակցությունը կոծկում են ռուսաֆոբիա տարածելով, ոչ թե ուղիղ են աջակցում:

ՔՊ-ն մեկուսացած ու նեխած օրգանիզմ է, անձեռնմխելի քաղաքական ահաբեկիչ է, հակաքաղաքակրթական բջիջ, իմաստային ոչ մի բան, որի միակ բովանդակությունը հայհոյանքն է ու մարդկանց մականուն կպցնելը:

Հիմա Եվրոպան այստեղ է այդ մեկուսացումից նրան դուրս բերելու, համոզելու ու ցույց տալու, որ Հայաստանի քաղաքացիների, քաղաքացիական շերտերի կարծիքն ու ցանկությունն էական չի. մենք կշինենք մեր ուզած իրականությունը և Հայաստանից դուրս աջակցությամբ ՔՊ-ին կվերարտադրենք:

Եվրոպական համայնքը, ընտրություններին միջամտելով, մեր կամքին հակառակ հայերիս է ուզում կապել մեզ ցեղասպնողին:

Եվրոպական համայնքը էփշտեյնյան ժպիտով հայերի դեմ հիբրիդային պատերազմ է իրականացնում. «Դուք երեխաներ, կարևոր չեք, կարևոր է իմ կտղուցքը»:

Leave a comment