Տաշիր Արենայում կայացել է Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի հանդիպումը համակիրների հետ։ Երևանցիները հնարավորություն են ունեցել ծանոթանալու Սամվել Կարապետյանի ծրագրերին ու առաջիկա անելիքներին։
Ներկայացվել է «Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագիրը։
Քաղաքացիներից մեկն առաջարկով է հանդես եկել՝ ստեղծել աղբից ստացված էլեկտրաէներգիա. «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանին միտքը դուր է եկել։
«Նուբարաշենի աղբավայրը Երևանի աղտոտված օդի հիմնական խնդիրներից մեկն է, երկու օր առաջ բժիշկների հետ հանդիպման էինք, ասացին, որ օնկոհիվանդությունների թիվը 7 տարում աճել է 20 տոկոսով միայն այն պատճառով, որ օդը Երևանում աղտոտված է»,- նշել է Կարապետյանը։