Հասարակություն
03.02.2026 | 17:05
Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ծեծով ու հայհոյանքներով, խոշտանգելով են փորձում ցուցմունք կորզել։ Ըստ լրագրողի՝ միջադեպը տեղի է ունեցել 4 ամիս առաջ։
Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը պարզաբանել է, որ տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են, նշանակվել է ծառայողական քննություն և առերևույթ հանցագործության վերաբերյալ տրվել է հաղորդում։
«Ինձ հայտնեցին, որ Ոստիկանության Երևանի վարչության պետ Հայկ Հարությունյանի գիտությամբ և բաժիններից մեկի պետ Ռազմիկ Գասպարյանի թողտվությամբ քրեականի օպերլիազոր Հայկ Հակոբյանն է խոշտանգման եղանակով ցուցմունք կորզել քաղաքացուց»,- գրել է Սյուզի Բադոյանը։
Քննչական կոմիտեից փորձեցինք պարզել՝ ՆԳ նախարարության հաղորդման հիման վրա վարույթ նախաձեռնվե՞լ է․ իրավապահ այս կառույցից հորդորեցին դիմել գրավոր։
Արփի Հակոբյան