ԱՄՆ գործողությունները վտանգի տակ են դնում նավարկությունն ու էներգակիրների տարանցումը Հորրմուզի նեղուցում

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի գործողությունները վտանգի տակ են դնում նավարկությունն ու էներգակիրների տարանցումը Հորրմուզի նեղուցում։

«Նավարկության անվտանգությունն ու էներգակիրների տարանցումը հայտնվել են սպառնալիքի տակ Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների կողմից՝ հրադադարի ռեժիմի խախտման և շրջափակման սահմանման պատճառով», —  գրել է նա X-ում։

Ղալիբաֆը նշել է, որ այս ռազմավարական ջրային ուղու վրա ձևավորվում է «նոր հավասարում»։

«Մենք հիանալի հասկանում ենք, որ ներկայիս իրավիճակի շարունակությունը անտանելի է ԱՄՆ-ի համար, մինչդեռ մենք դեռ նույնիսկ չենք սկսել», — հավելել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment