Փեզեշքիանը Արաղչիին հանձնարարել է ուսումնասիրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավորությունը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանձնարարել է երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին ուսումնասիրել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հնարավորությունը, X-ում գրել է Փեզեշքիանը։

«Ես հանձնարարել եմ արտաքին գործերի նախարարին, եթե գոյություն ունենա համապատասխան միջավայր՝ զերծ սպառնալիքներից և անհիմն սպասումներից, իրականացնել արդար և հավասար բանակցություններ՝ առաջնորդվելով արժանապատվության, խոհեմության և նպատակահարմարության սկզբունքներով», – նշել է Փեզեշքիանը։

Իրանի նախագահն ընդգծել է՝ «այս բանակցությունները պետք է անցկացվեն մեր ազգային շահերի շրջանակներում»:

Leave a comment