ԵՄ-ն ունի մի շարք գործիքներ՝ աջակցելու հայ-ադրբեջանկան հարաբերություններում առաջընթացին․ Կալաս

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը ժամանել է Ադրբեջան։

Այս մասին ասվում է Ադրբեջանում Եվրոպական Միության պատվիրակության տարածած հաղորդագրության մեջ։

Նա հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը պատմական հնարավորություն է, և կարևոր է պահպանել այս թափը՝ շեշտելով, որ ԵՄ-ն ունի մի շարք գործիքներ՝ դրան աջակցելու համար՝ սկսած վստահության ամրապնդման միջոցառումներից։

Նա հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Leave a comment