«Այս պահը, որը հիմա մենք ապրում ենք Հայաստանի պահն է և այս պահը ճանապարհ է բացում։ Դուք իրապես խիզաություն ունեցաք, որոշեցին խաղաղություն հաստատել։ Այս տարածաշրջանը շատ հաճախ և երկար ժամանակ հերմետիկ ձևով փակ է եղել» , – «Երևանյան երկխոսություն» համաժողովի ընթացքում ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Ցանկանում եմ ողջունել Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ ապրանքաշրջանառության սահմանափակուների վերացումը։ Ֆրանսիան ցանկանում է լինել Հայաստանի կողքին։ Հայաստանն առանցքային հիմք է դրել ամբողջ տարածաշրջանի խաղաղության համար։ Հայաստանի պահը եկավ ապացուցելու, որ կա ժողովրդավարական ճանապարհ և խաղաղությունը, որը ընտրել եք իրատեսական է։ Խորապես համոզված եմ, որ Հայաստանն ունի եվրոպական կոչում, ճակատագիր, պատմության մասով՝ այսօր առավոտյան մենք այցելեցինք Մատենադարան ընդամենը պետք է նայել ձեր լեզուն, մշակույթը, որ տեսնելք թե ինչպիսի եվրոպական խորը ուղի ունեք» , – հավելեց Մակրոնը։
Մանրամասները՝ տեսանյութում