Նուբարաշենի աղբավայրը աղտոտված օդի հիմնական խնդիրներից մեկն է, աղբից ստացված էլեկտրաէնէրգիան կկարողանա լուծել այդ հարցը. Նարեկ Կարապետյան

Տաշիր Արենայում կայացել է Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի հանդիպումը համակիրների հետ։

Երևանցիները հնարավորություն են ունեցել անկաշկանդ մթնոլորտում` ինտերակտիվ հարցուպատասխանի միջոցով ծանոթանալ Սամվել Կարապետյանի ծրագրերին ու առաջիկա անելիքներին։

Մասնավորապես,  երևանցիներին է ներկայացվել «Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագիրը։

Ներկաները Նարեկ Կարապետյանին ու թիմի մյուս անդամներին հարցեր են ուղղել ոչ միայն տնտեսական ծրագրի, այլև իրենց հետաքրքրող այլ ոլորտների վերաբերյալ։

Ներկա քաղաքացիներից մեկն հանդես է եկել առաջարկով՝ այն է, էներգետիկա ստանալու համար ալտերնատիվ ուղղություններից մեկը դարձնել աղբից ստացված էլեկտրաէներգիան: Նարեկ Կարապետյանը հավանություն է տվել այս առաջարկին՝ նշելով, որ Նուբարաշենի աղբավայրը Երևանի աղտոտված օդի հիմնական խնդիրներից մեկն է, իսկ այս տարբերակով կկարողանան լուծել այդ հարցը:

«2 օր առաջ բժիշկների հետ հանդիպման էինք, իրենք ասեցին, որ օնկոհիվանդություններին թիվը 7 տարում աճել է 20 տոկոսով՝ միայն այն պատճառով, որ Երևանի օդը աղտոտված է, իսկ այս տարբերակով կկարողանանք լուծել այդ հարցը»:

Leave a comment