Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Եվրոպայում շատերը պատրաստվում են Ռուսաստանի հետ պատերազմի մինչև 2030 թվականը, սակայն Մոսկվան չի ցանկանում նման զարգացում։
«Ռուսաստանը պատրաստ է, բայց պատերազմ չի ցանկանում»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ Արևմուտքին չի հաջողվել հասնել իր նպատակին՝ Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելուն։
«Ռուսաստանի և Եվրոպայի միջև պատերազմի դեպքում հաղթողներ չեն լինի։
Թող Եվրոպայում ոչ ոք այս մասին չմոռանա»,- ընդգծել է Ռուսաստանի նախագահը։