Երևանում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։
Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանին գագաթնաժողովը հյուրընկալելու համար և ողջունել տարածաշրջանում խաղաղության ուղղությամբ իրականացվող քայլերը։
Կողմերը համաձայնության են եկել ՄԹ–Հայաստան ռազմավարական գործընկերության շուրջ՝
📌պաշտպանության և անվտանգության,
📌տնտեսական զարգացման,
📌ժողովրդավարական դիմակայունության ոլորտներում համագործակցությունը խորացնելու նպատակով։
ՀՀ–ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)