«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ Աղվերանում հայ եւ ադրբեջանցի գործարարների հանդիպմանը, ըստ որոշ տեղեկությունների, քննարկվող գլխավոր հարցը եղել է այն, թե ինչպես Ադրբեջանի օգնությամբ հաղթահարել Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի ներմուծման խոչընդոտները, ավելի ճիշտ` լրացնել բացը եւ հայկական արտադրանքն իրացնել ադրբեջանական շուկայում։
Ինչպես հայտնի է՝ Նիկոլ Փաշինյանի եւ վարչախմբի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանը որոշակի խոչընդոտներ է ստեղծել հայ տնտեսվարողների համար, մի շարք ապրանքատեսակների ներմուծումը կա՛մ դադարեցվել է, կա՛մ էլ ծավալներն են նվազել, սպասվում է, որ առաջիկայում այս սահմանափակումներն ավելի մասշտաբային են դառնալու, մանավանդ` Զելենսկու այցից հետո։
Ուստի հայ գործարարներին իշխանության դեմ չհանելու նպատակով Փաշինյանը որոշել է նրանց սիրտը շահել եւ օգնության է կանչել Իլհամ Ալիեւին, որը պետք է նվազեցնի ռուսական շուկայից մեր կախվածությունը եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու ռիսկերը: Բնականաբար, դրա դիմաց Ալիեւը քաղաքական զիջումներ կկորզի Նիկոլ Փաշինյանից, բայց նա դեմ չէ Ադրբեջանին նոր զիջումների գնալուց, միայն թե Ռուսաստանի հետ ոչ մի շփում չունենա։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Հայաստան էր ժամանել Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաեւը, որի գլխավորած պատվիրակության կազմում նաեւ ադրբեջանցի գործարարներ կային։ Նրանք Աղվերանում գաղտնիության քողի ներքո հանդիպել էին հայ գործարարներից ոմանց հետ։
Մասնակցածների ամբողջական կազմը մեզ հայտնի չդարձավ, միայն հրապարակվեց, որ մասնակցել են Սամվել Ալեքսանյանը եւ Սուքիասյանների ընտանիքի ներկայացուցիչը:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
դիտվել է 142 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը