Ակնաշեն գյուղում տների տանիքներ են այրվել


Մայիսի 4-ին՝ ժամը 21։11-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակնաշեն գյուղի 15-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։


 


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


 


Պարզվել է, որ այրվում է գյուղի 15-րդ փողոցում գտնվող տներից երկուսի տանիքները (ընդհանուր մոտ 250 քմ)։ 


 


Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:44-ին, մարվել՝ 22:27-ին: Այրվել են տանիքների փայտե կառուցատարրերը՝ ընդհանուր մոտ 100 քմ։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը։

Դիտումների քանակ3

Leave a comment