Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի հետ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականն հետ, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Խաղը կկայանա մարտի 26-ին ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում:

Հայաստանի հավաքականը մարտի 29-ին անցկացնելու է ևս մեկ ընկերական հանդիպում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցելով Բելառուսի հավաքականի  հետ:

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում ԱՄԷ-ի հավաքականը 68-դր տեղում է, Բելառուսը 98-րդն է, իսկ Հայաստանի հավաքականը 105-րդն է։

Leave a comment