ԱՄԷ-ն մասամբ փակել է օդային տարածքը

Բաժանորդագրվել

Նրա խոսքով՝ երկրի օդանավակայաններ և հակառակ ուղղությամբ թռիչքների համար ավիացիոն իշխանությունները չորս հատուկ միջանցք են սահմանել։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Արաբական Միացյալ Էմիրությունների ավիացիոն իշխանությունները մասամբ փակել են երկրի օդային տարածքը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մերձավոր Արևելքի ավիակարգավարական ծառայությունների աղբյուրը։

«ԱՄԷ-ի օդային տարածքը մասամբ փակ է», – ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ երկրի օդանավակայաններ և հակառակ ուղղությամբ թռիչքների համար ավիացիոն իշխանությունները չորս հատուկ միջանցք են սահմանել։

Ավելի վաղ ԱՄԷ–ի Ֆուջեյրա էմիրության կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նավթային գոտիներից մեկում դրոնի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել:

Leave a comment