Իրանը ԱՄԷ-ի վրա հարձակվելու ծրագրեր չի ունեցել և չունի

Իրանը ԱՄԷ-ի վրա հարձակվելու ծրագրեր չի ունեցել և չունի. հայտնել է իրանական պետական հեռուստաընկերությունը՝ հղում անելով բարձրաստիճան ռազմական աղբյուրին:

Հիշեցնենք՝ ԱՄԷ-ն ավելի վաղ հայտարարել էր Հորմուզի նեղուցում իր նավի վրա Իրանի հարձակման մասին։

Ֆուջեյրա կամ Ջեբել Ալի նավահանգիստներում հնչել են պայթյունի ձայներ։

ԱՄԷ-ն հայտնել է՝ ՀՕՊ համակարգերը ներկայումս արձագանքում են հրթիռային սպառնալիքին։

ԱՄԷ ԱԳՆ-ից էլ իր հերթին դատապարտել են «Իրանի կողմից հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ ագրեսիան»։

–00—ՍՊ

Leave a comment