Հիանալի էր լինել Երևանում. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ երևանյան գագաթնաժողովի մասին

Քաղաքականություն

04.05.2026 | 20:29

Հիանալի էր լինել Երևանում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հյուրընկալվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

«Ավելի բարդ անվտանգության միջավայրում համատեղ աշխատանքն ավելի կարևոր է, քան երբևէ՝ մեր հասարակություններն ավելի ուժեղ և անվտանգ դարձնելու համար։ ՆԱՏՕ-ն շարունակում է առանցքային դեր խաղալ որպես դաշնակիցների անվտանգության անկյունաքար»,- նշել է Ռյուտեն։

Հիշեցնենք, որ Մարկ Ռյուտեն այսօր ավելի վաղ հանդիպում էր անցկացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment