Մի «ընթրիք», որն ամեն ինչ փոխեց․ կայացավ «Ընթրիք հիմարի հետ» ներկայացման պրեմիերան (լուսանկարներ)

Մի «ընթրիք», որն ամեն ինչ փոխեց․ կայացավ «Ընթրիք հիմարի հետ» ներկայացման պրեմիերան (լուսանկարներ)

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ընթրիք հիմարի հետ»․ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ Ֆրանսիս Վեբերի համանուն պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման պրեմիերան: Սուր հումոր, ծիծաղ, միաժամանակ խորը բարոյական և սոցիալական ենթատեքստ։

Ներկայացման հերոսն ամեն ուրբաթ ընթրիքի է հրավիրում մի «հիմարի»: Հերոսի՝ Ալենի հերթական «հիմարը» ծխախոտի տուփերից տաճարներ կառուցող Գուրգենն է, սակայն այս ընթրիքը տարբերվում է նախորդ «հիմարների» հետ ունեցած ընթրիքից: Ալենը հենց ընթրիքի օրը մեջքի սուր ցավեր է ունենում և չի կարողանում տնից դուրս գալ, Գուրգենն ինքն է գալիս նրա տուն և այդ պահից ամեն ինչ դուրս է գալիս վերահսկողությունից: Կին, սիրուհի, ընկեր, անգամ՝ հարկայինի աշխատակից ներգրավվում են սյուժեի մեջ, ընթրիքի հրավիրված «հիմար»-ն անկեղծ մղումներով փորձում է օգնել Ալենին՝ հետ վերադարձնել կնոջը, սակայն ամեն անգամ ավելի վատ դրության մեջ է գցում նրան, մի քանի ժամում իր կամքից անկախ տակնուվրա է անում Ալենի կյանքը:

Հիմարի դերում ընտրված հերոսը հենց ինքն է դաս տալիս իրեն ընթրիքի հրավիրողին և վերջինս է հայտնվում հենց հիմարի դերում:



Ներկայացման դերերում են Սոս Ջանիբեկյանը, Մհեր Մխիթարյանը, Պոնչը (Տարոն Իսպիրյան), Մարիամ Ադամյանը, Լևոն Հախվերդյանը, Լուիզա Մելքոնյանն ու Արթուր Մանուկյանը։

Սցենարի հեղինակներն են Վան Գրիգորյանը, Արման Սարգսյանը, Մհեր Մխիթարյանը: Պրոդյուսերները՝ Արման Միտոյանն ու Արման Սարգսյանն են:

«Ընթրիք հիմարի հետ»-ը Mitoyan Production-ի և Art Platform Production-ի նոր ներկայացումն է:

Leave a comment