Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատասխանել է ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հայ պատանդների հարցի քննարկման վերաբերյալ NEWS.am-ի հարցին: «Նախ ես կխոսեմ Հայաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի հետ, իսկ դրանից հետո կմեկնեմ նախագահ Ալիևի մոտ, և մենք միասին կընտրենք առաջ շարժվելու ճիշտ տարբերակը՝ անձնական շփման կամ հեռախոսազանգի միջոցով»,- ասել է Ֆրանսիայի նախագահը: News.am