Երևանում քննարկվում է Հարավային Կովկասը Վրաստանով Եվրոպայի հետ կապելու հարցը. Կոբախիձե

https://arm.sputniknews.ru/20260504/erevanum-qnnarkvum-e-haravajin-kvovkasy-vrastanvov-evrvopaji-het-kapelu-harcy-kvobakhidze-101753045.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99455909_134:0:1467:1000_1920x0_80_0_0_b41896807b63558746bfb553398db3a2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրակլի կոբախիձե, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, երևան, եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողով, հարավային կովկաս, եվրոպա

իրակլի կոբախիձե, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, երևան, եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողով, հարավային կովկաս, եվրոպա

Բաժանորդագրվել

Իր ելույթում կառավարության ղեկավարը շեշտը դրել է տարածաշրջանային կապերի ապահովման գործում Վրաստանի հատուկ դերի վրա և խոսել խոշոր ենթակառուցվածքային նախագծերի մասին:

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում քննարկվել է Վրաստանի միջոցով Հարավային Կովկասի տարածաշրջանի և Եվրոպայի կապերի հարցերը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ միջոցառման շրջանակում վրացական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

«Մենք ապահովում ենք 7 երկրների կապը Սև ծովի և Արևմուտքի հետ։ Այս թեման արծարծվելու է քննարկումների և կլոր սեղանների ընթացքում, քանի որ Վրաստանը, որպես Եվրոպայի համար տարանցիկ օղակ, կարևոր դեր է խաղում», – նշել է նա։

Կոբախիձեն մասնակցել է «Կապակցման ամրապնդումը և տնտեսական անվտանգությունը» կլոր սեղանին, որի ընթացքում կարևորել է տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ինտեգրման ապահովման հարցում Վրաստանի դերը, ինչպես նաև ներկայացրել է իրականացվող ենթակառուցվածքային նախագծերը։

Դրանց թվում Բաքու–Թբիլիսի-Կարս երկաթուղին է, արագընթաց ավտոմայրուղիների զարգացումը և խորաջուր Անակլիա նավահանգստի նախագիծը։ Վարչապետը նաև կարևորել է տրանսպորտային և էներգետիկ երթուղիների դիվերսիֆիկացումը՝ առանձնացնելով Հարավային գազային միջանցքի և Սև ծովի հատակով ստորջրյա մալուխի նախագծերը:

Հայաստանն ու Խորվաթիան ռազմավարական երկխոսության հռչակագիր են ստորագրել

Նրա խոսքով՝ կապակցման զարգացումը մնում է երկարաժամկետ կայունության առանցքային պայման, և Վրաստանը պատրաստ է միջազգային գործընկերների հետ հետագա համագործակցության:

Գագաթնաժողովի շրջանակներում Կոբախիձեն նաև կարճատև հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

Մայիսի 4-ին Երևանում ընթանում է Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը, որին մասնակցում են եվրոպական գրեթե բոլոր պետությունների առաջին դեմքերը (նախագահները կամ վարչապետները):
Sputnik Արմենիան ԵՔՀ գագաթնաժողովի հավատարմագրում այդպես էլ չստացավ, թեև պաշտոնական մերժում նույնպես չի եղել և թույլտվություն չտալու պատճառ չի նշվել։ ՀՀ ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ մենք «համակարգում չկանք»:

Leave a comment