Լոռիում գազալցակայանի աշխատակցի շանը կրակել ու սպանել է մոտակա ռեստորանի սեփականատերը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փետրվարի 2-ին Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ հունվարի 31-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, Գուգարք գյուղի սկզբնամասում գտնվող ռեստորանի և մոտակա գազալցակայանի տարածքից լսվել են կրակոցի ձայներ։

 

ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ռեստորանի տարածքում կրակոց արձակել և այդ կերպ հասարակական կարգը խախտել է ռեստորանը շահագործող անձը՝ Վանաձորի բնակիչ 54-ամյա տղամարդը։

«Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ իրեն պատկանող հրացանով շուն է սատկացրել։ Պարզվել է նաև, որ շունը պատկանել է գազալցակայանի աշխատակից 36-ամյա տղամարդուն։

Կազմված փաստաթղթերը և 54-ամյա տղամարդը ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Leave a comment