Եվ բառացիորեն մի քանի օրից աշխարհը կմնա, հավանաբար, ավելի վտանգավոր վիճակում՝ համեմատած մինչ այժմ եղ

Աշխարհում իրավիճակն ավելի վտանգավոր կդառնա, եթե «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին» (ՌՀՍ) պայմանագիրը դադարի գործել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Եվ բառացիորեն մի քանի օրից աշխարհը կմնա, հավանաբար, ավելի վտանգավոր վիճակում՝ համեմատած մինչ այժմ եղածի հետ։ Առաջին անգամ Միացյալ Նահանգները և Ռուսաստանի Դաշնությունը՝ երկու երկրներ, որոնք ունեն աշխարհի ամենամեծ միջուկային զինանոցները, կմնան առանց հիմնարար փաստաթղթի, որը կսահմանափակի և վերահսկողություն կսահմանի այդ զինանոցների նկատմամբ: Մենք կարծում ենք, որ դա շատ վատ է»,-ընդգծել Է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը պարզաբանել է, որ դա վատ է «ամբողջ աշխարհում անվտանգության, ռազմավարական անվտանգության համար»:

Leave a comment