Աբովյան քաղաքի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` փետրվարի 5-ին` ժամը 10:00-20:00-ը, կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ, 4-րդ միկրոշրջանների, Հատիս փողոցի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Leave a comment