Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ներկայացրեցի Թուրքիայի նախագահին. Յըլմազ

Քաղաքականություն

04.05.2026 | 15:28

Հայաստանի մայրաքաղաք Երևանում մասնակցեցի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, որը կրում էր «Ապագայի կառուցում. միասնություն և կայունություն Եվրոպայում» խորագիրը, ներկայացնելով մեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին X-ում գրել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։

Նա նշել է, որ գագաթնաժողովի շրջանակում եվրոպացի գործընկերների հետ շփումների ընթացքում մտքեր են փոխանակել  տարածաշրջանային և համաշխարհային հակամարտությունների խաղաղ կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանի և Եվրոպայի անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը վերաբերող հարցերի շուրջ։

Յըլմազը հույս է հայտնել, որ այս քննարկումները դրական արդյունքներ կունենան երկրների համար։

Հիշեցնենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով մի քանի տասնյակ երկրների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաև եվրոպական կառույների ղեկավարներ նե մասնակցել:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment