Պարոն Մակրոն, հասկանում եմ ձեզ. ուզում եք ձեր Նիկոլին մաքուր դուրս բերել «թավշյա հեղափոխության» աղետալի հետևանքներից և նորից վերարտադրել նրա իշխանությունը. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Էմանուել Մակրոնի սուտը

Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ասում է՝ «ութ տարի առաջ, ոչ ոք այստեղ չէր գա»: Նիկոլը կազմակերպեց հեղափոխությունը (փաստացի՝ Հայաստանին կանգնեցնելով գոյաբանսկան վտանգի առաջ) և շատերը (8 տարի հետո) առաջին անգամ եկան Հայաստան:

Թվաբանության ու վիճակագրության հետևից չընկնենք: Չթվարկենք, առաջին, երկրորդ և երրորդ նախագահների օրոք, դեպի Հայաստան՝ ԵՄ և աշխարհի շատ այլ երկրների լիդերների պաշտոնական ու աշխատանքային հարյուրավոր այցերը:

Վերցնենք միայն ֆրանկոֆոնիան: Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, 2017թ,-ին որոշվեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ միջազգային գագաթնաժողովն անցկացնել Հայաստանում: Այդ որոշումը կայացնելիս Ֆրանսիայի նախագահ պարոն Մակրոնը՝ ոչ միայն դեմ չի եղել «ՌԴ դեֆակտո արբանյակ» երկրում հավաքել ֆրանկոֆոն 57 լիդերներին, այլ ողջունել ու աջակցել է այդ որոշմանը:

Հարգելի պարոն Մակրոն, ես հասկանում եմ ձեզ: Ուզում եք ձեր Նիկոլին ամեն կերպ մաքուր դուրս բերել «թավշյա հեղափոխության» աղետալի հետևանքներից և նորից վերարտադրել նրա իշխանությունը:

Բայց խնդրում եմ, դա մի արեք հայ ժողովրդի ու Հայաստանի հաղթական անցյալի հաշվին: Վստահ եմ, դուք ավելի լավ գիտեք, որ մեզ հայերիս, աշխարհում ավելի շատ էին հարգում ու գնահատում մինչև 2020թ., քան դրանից հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment