Սա խաղաղություն չէ, սա Հայաստանի խաղաղ ադրբեջանացում է. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

Ալիեւն իր ելույթում արցախցիներին «սեպարատիստներ» է անվանում ու Արցախի ղեկավարներին ՝«պատերազմական հանցագործներ»,  իսկ Փաշինյանն արձագանքելու փոխարեն ասում է՝ «թենքյու»։

Լսեցի՞ք Ալիեւի ելույթը։

Օրը ցերեկով Արցախի ինքնորոշման պայքարն անվանեց «սեպարատիզմ»։

Բաքվի հայ պատանդներին անվանեց «պատերազմական հանցագործներ»։

Նիստը վարող Փաշինյանը ոչ միայն ծպտուն չհանեց, այլ մի հատ էլ ասում է՝ «թենքյու»։

Սա է ձեր բերած խաղաղությունը։

Բայց սա խաղաղություն չէ, սա Հայաստանի խաղաղ ադրբեջանացում է։

Հունիսի 7-ին շանս ունենք կամ «գրողի ծոցն» ուղարկել Ալիեւի ձեւակերպումներն ու նրա շահերի պաշտպան Փաշինյանի ռեժիմին, կամ՝ ազգովի ասել՝ թենքյու։

Ես առաջին տարբերակն եմ ընտրում,  իսկ՝ դո՞ւք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment