ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Լսեցի՞ք Ալիեւի ելույթը։
Օրը ցերեկով Արցախի ինքնորոշման պայքարն անվանեց «սեպարատիզմ»։
Բաքվի հայ պատանդներին անվանեց «պատերազմական հանցագործներ»։
Նիստը վարող Փաշինյանը ոչ միայն ծպտուն չհանեց, այլ մի հատ էլ ասում է՝ «թենքյու»։
Սա է ձեր բերած խաղաղությունը։
Բայց սա խաղաղություն չէ, սա Հայաստանի խաղաղ ադրբեջանացում է։
Հունիսի 7-ին շանս ունենք կամ «գրողի ծոցն» ուղարկել Ալիեւի ձեւակերպումներն ու նրա շահերի պաշտպան Փաշինյանի ռեժիմին, կամ՝ ազգովի ասել՝ «թենքյու»։
Ես առաջին տարբերակն եմ ընտրում, իսկ՝ դու՞ք»: