Թրամփի ծրագիրը Հորմուզի նեղուցում չի նախատեսում ռազմական ուղեկցում․ WSJ

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած ծրագիրը Հորմուզի նեղուցը չի ներառում առևտրային նավերի ռազմական ուղեկցում։

Պարբերականը, հղում անելով ամերիկացի պաշտոնյայի, նշում է, որ ծրագիրը նախատեսում է ստեղծել համակարգ, որը հնարավորություն կտա պետություններին, ապահովագրական և նավագնացական ընկերություններին համակարգել նավերի անվտանգ տեղաշարժը նեղուցով։

Նույն աղբյուրի համաձայն՝ ներկայումս ծրագիրը չի նախատեսում, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը ուղեկցեն առևտրային նավերին նեղուցով անցնելիս։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment