Արսեն Բալայանը դարձել է Ռուսաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան առաջնության չեմպիոն

Բաժանորդագրվել

Հայազգի մեկ այլ մարզիկ զբաղեցրել է պատվանդանի երրորդ աստիճանը։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Ռուսաստանի Կալինիգրադի մարզը ներկայացնող Արսեն Բալայանը դարձել է ազատ ոճի ըմբշամարտի պատանիների Ռուսաստանի չեմպիոն:

Մայիսի 1-3-ը Գրոզնիում կայացել է ազատ ոճի ըմբշամարտի Ռուսաստանի մինչև 24 տարեկանների առաջնությունը: Բալայանը ոսկիէ նվաճել 86 կգ քաշային կարգում:

Հայազգի ևս մեկ մարզիկ ՝ Ռոբերտ Մուրադյանը, բրոնզե մեդալ է նվաճել 92 կգ քաշային կարգում: Նա ներկայացնում է Ստավրոպոլի երկրամասը։

Leave a comment