Մենք չենք պատրաստվում պատերազմել Ադրբեջանի հետ․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Քաղաքականություն

03.05.2026 | 15:32

«Ես հույսով եմ՝ հունիսի 8-ին դուք արդեն միանգամից կզգաք, որ նույն Ադրբեջանի ղեկավարության խոսույթը փոխվեց, որովհետև ե՞րբ են խոսում այս խոսույթով, երբ դիմացինը իրենից ոչ մի բան չի ներկայացնում»,-այս մասին երիտասարդների հարցերին պատասխանելիս նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցոթւյան նախագահ Սամվել Կարապետյանը։

«Երբ դիմացինը արդեն պարտված է, այն էլ երեք պատերազմներում, ի՞նչ արգումենտով կարող է խոսել ինքը իր շեֆի հետ: Ինքը արդեն համարում է նրան շեֆ և կատարում է նրա բոլոր պահանջները:

Դուք մի՛ անհանգստացեք, շատ արագ կփոխվի բոլոր այդ խոսույթները: Մենք չենք պատրաստվում պատերազմել Ադրբեջանի հետ: Մենք, ինչպես մեր թիմակիցներն ասում են, ուժեղ բանակցություններով, ուժեղ դիրքերից կունենանք մեր, ո՞նց այսպես ասեմ, թե՛ առաջնահերթությունները, թե՛ պոզիցիաները»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment