Հայաստանը կայուն պետություն է անհանգիստ տարածաշրջանում. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

Բաժանորդագրվել

Փաշինյանն ու Սինիրիօղլուն քննարկել են տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն ուղղված նախագծերը։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Հայաստանը կայուն պետություն է անհանգիստ տարածաշրջանում։ Այս մասին ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրիօղլուին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում։ Հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան–ԵԱՀԿ համագործակցության օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն ուղղված նախագծերին»,– նշված է հաղորդագրությունում։

Ֆերիդուն Սինիրիօղլուին շնորհավորել է Փաշինյանին գագաթնաժողովի անցկացման առիթով և նշել, որ այն վկայում է Հայաստանի նկատմամբ միջազգային մեծ ուշադրության մասին։

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրիօղլուն Հայաստան է ժամանել Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար, որը կայանալու է մայիսի 4-ին Երևանում։ Դրան կհաջորդի Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5–ին։ Հավելենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանելու մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

Leave a comment