Վարդան Ղուկասյանը չգրանցվեց որպես պատգամավորի թեկնածու

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստում  մերժեց «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն»  կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարի՝  Վարդան Ղուկասյանի գրանցումը՝ անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության պատճառով։

ԿԸՀ նիստում կուսակցության լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Լեւոն Բաղդասարյանը նշեց, որ Վարդան Ղուկասյանը ԱՄՆ-ում է՝  վարչական կալանքի տակ, ինչի պատճառով  փաստաթուղթը չէր կարող վերցնել։ Նա առաջարկեց հարցը հանել քվեարկությունից՝ մինչեւ իրավիճակի հանգուցալուծվի։ Սակայն ԿԸՀ-ն չփոխեց որոշումը։

ԿԸՀ-ն մերժեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Տիգրան Ուրիխանյանի գրանցումը, ինչպես նաեւ «Նոր ուժ» կուսակցության 71-րդ համարի գրանցումը եւս մերժվեց ԿԸՀ կողմից, չի ներկայացվել հայերենին տիրապետելու փաստաթուղթը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment