«Ինչքան մենք մոտենանք նախընտրական գործընթացներին, այնքան հարձակումներն ավելի վատ են լինելու: Սա վերջին երկու օրվա դեպքերի մասին եմ ասում»,- քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:
Նրա խոսքով՝ իրենք էլ պետք է առիթ չտան, որ հարձակումներ լինեն:
«Բայց հարձակումներն ավելի շատ, ավելի տհաճ և գռեհիկ են լինելու: Մենք աշխատում ենք հավասարակշռության մեջ մնալ: Փորձելու ենք ամեն ինչ անել, որ մեր էս վերցրած ճանապարհը մինչև վերջ հասցնենք: Հասկանում ենք, որ չկա ուրիշ այլընտրանք, որովհետև հասկանում ենք, որ փոփոխություն պետք է լինի»,- հայտարարել է Նարեկ Կարապետյանը: