https://arm.sputniknews.ru/20260503/kyhn-vardan-ghukasjanin-ev-tigran-urikhanjanin-chgrancec-yntrakan-cucaknerum-101666109.html
ԿԸՀ–ն Վարդան Ղուկասյանին և Տիգրան Ուրիխանյանին չգրանցեց ընտրական ցուցակներում
ԿԸՀ–ն Վարդան Ղուկասյանին և Տիգրան Ուրիխանյանին չգրանցեց ընտրական ցուցակներում
Sputnik Արմենիա
Փաստաբանի առարկությունները հանձնաժողովը չընդունեց։ 03.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-03T11:58+0400
2026-05-03T11:58+0400
2026-05-03T12:01+0400
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
վարդան ղուկասյան (դոգ)
տիգրան ուրիխանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/643/72/6437269_0:83:1600:983_1920x0_80_0_0_6385cdae1975574571b0c9428d96cc5e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստի ժամանակ մերժեց «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Վարդան Ղուկասյանի գրանցումը` անհրաժեշտ թղթերի բացակայության պատճառով։ԿԸՀ նիստում կուսակցության փաստաբան Լևոն Բաղդասարյանը նշեց, որ վերջինս երրորդ երկրում է, գտնվում է վարչական կալանքի տակ, ուստի որոշ փաստաթղթեր չէր կարող վերցնել լիազոր մարմիններից։Նրա առաջարկը ԿԸՀ–ն մերժեց։ԿԸՀ-ն մերժեց նաև «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Տիգրան Ուրիխանյանի գրանցումը։ Այս կուսակցության ցուցակում կային ևս մի քանի թեկնածուներ, որոնց փաստաթղթերը կիսատ էին, նրանց թեկնածությունը նույնպես մերժվեց։Հիշեցնենք` 2025–ի փետրվարի 21-ին տեղեկություններ տարածվեցին, թե ԱՄՆ–ում բնակվող սկանդալային բլոգեր Վարդան Ղուկասյանը հոսպիտալացվել է, սրտի հետ կապված լուրջ խնդիրներ ունի, վիճակը ծայրահեղ ծանր է։ Սակայն փետրվարի 27-ին «ԴՕԿ» կուսակցության լրատվական էջում հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ Ղուկասյանի գտնվելու վայրն անհայտ է, հիվանդանոցում լինելու մասին լուրերը չեն հաստատվում։Փետրվարի 28-ին հայտնի դարձավ, որ Վարդան Ղուկասյանը ձերբակալված է և գտնվում է Լաս Վեգասում` ձերբակալվածների պահման վայրում։Նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը մարտի 19-ին հայտնեց, որ Վարդան Ղուկասյանը կմնա կալանքի տակ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/643/72/6437269_90:0:1510:1065_1920x0_80_0_0_3f3021c5e3e2ee806fc320fcf7bbebc2.jpg.webp
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), վարդան ղուկասյան (դոգ), տիգրան ուրիխանյան
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), վարդան ղուկասյան (դոգ), տիգրան ուրիխանյան
Փաստաբանի առարկությունները հանձնաժողովը չընդունեց։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստի ժամանակ մերժեց «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Վարդան Ղուկասյանի գրանցումը` անհրաժեշտ թղթերի բացակայության պատճառով։
ԿԸՀ նիստում կուսակցության փաստաբան Լևոն Բաղդասարյանը նշեց, որ վերջինս երրորդ երկրում է, գտնվում է վարչական կալանքի տակ, ուստի որոշ փաստաթղթեր չէր կարող վերցնել լիազոր մարմիններից։
«1.5 տարի է նա երրորդ երկրում պատիժ է կրում ու լավագույն ցանկության դեպքում անգամ նա չէր կարող դա անել (նկատի ունի ՀՀ–ում ապրելը)։ Միջնորդում եմ քննարկումից հանել պարոն Ղուկասյանի հարցը, մինչև ֆորսմաժորային իրավիճակների հանգուցալուծումը, հակառակ դեպքում սա իրավունքի խախտում է»,– ասաց փաստաբանը։
Նրա առաջարկը ԿԸՀ–ն մերժեց։
ԿԸՀ-ն մերժեց նաև «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Տիգրան Ուրիխանյանի գրանցումը։ Այս կուսակցության ցուցակում կային ևս մի քանի թեկնածուներ, որոնց փաստաթղթերը կիսատ էին, նրանց թեկնածությունը նույնպես մերժվեց։
Հիշեցնենք` 2025–ի փետրվարի 21-ին տեղեկություններ տարածվեցին, թե ԱՄՆ–ում բնակվող սկանդալային բլոգեր Վարդան Ղուկասյանը հոսպիտալացվել է, սրտի հետ կապված լուրջ խնդիրներ ունի, վիճակը ծայրահեղ ծանր է։ Սակայն փետրվարի 27-ին «ԴՕԿ» կուսակցության լրատվական էջում հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ Ղուկասյանի գտնվելու վայրն անհայտ է, հիվանդանոցում լինելու մասին լուրերը չեն հաստատվում։