ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչություն․ ԱՄՆ-ը 56 տարի խախտել է ՄԶՉՊ շրջանակում ստանձնած պարտավորությունները

ԱՄՆ-ը 56 տարի խախտել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով (ՄԶՉՊ) ստանձնած պարտավորությունները, նշվել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչության հայտարարության մեջ։

Ինչպես նշել են մշտական ներկայացուցչությունում, «չի կարելի թույլ տալ, որ ԱՄՆ-ը որևէ կերպ կոծկի իր վրդովեցուցիչ և կեղծավոր վարքագիծը»։

«ԾԱՅՐԱՀԵՂ ԱՄՈԹ Է։ 56 տարվա ընթացքում ԱՄՆ-ը, որն ունի հազարավոր միջուկային մարտագլխիկներ և նման զենքի տարածմամբ զբաղվող թիվ մեկ երկիրն է, ակնհայտորեն խախտել է միջուկային չտարածման և միջուկային զինաթափման իր պարտավորությունները՝ համաձայն ՄԶՉՊ (Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր – խմբ.) I և VI հոդվածների։ Չի կարելի թույլ տալ, որ ԱՄՆ-ը որևէ կերպ կոծկի իր վրդովեցուցիչ և կեղծավոր վարքագիծը։ Իրավական առումով ուրանի հարստացման մակարդակի վրա որևէ սահմանափակում չկա, քանի դեռ այն իրականացվում է ԱԷՄԳ հսկողության ներքո, ինչպես դա եղել է Իրանի դեպքում», – նշվել է դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ։

Leave a comment