«Միասնության թեւեր» կուսակցության թիմը առաջնորդ Արման Թաթոյանի հետ միասին այսօր հանդիպում է գավառցիների հետ։ Նրան մոտեցավ միջին տարիքի մի կին ու սկսեց ականջին ինչ-որ բան շշնջալ։ Դատելով Թաթոյանի պատասխանից՝ տիկինը դժգոհում էր անարդարությունից, ինչ-որ տուգանքից եւ խնդրում օգնել։
«Եկել ենք Գավառ։ Շատ կարեւոր է, որ մեր քաղաքացիների վստահությունն ունենանք։ Եկել ենք խնդրենք ձեր ձայնը, քվեն, որ կարողանանք իրարով մեր երկրի, մեր ժողովրդի բոլոր հարցերը լուծել։ Դրա համար պետք է էնպիսի իշխանություն լինի երկրում, որ արդարություն լինի, մարդկանց նկատմամբ վերաբերմունքը արդար լինի»,- պատասխանեց նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)