Ֆասթ Բանկիև ArcaPay ազգային վճարային համակարգի համագործակցության շրջանակներում Բանկի հաճախորդներն այսուհետ հնարավորություն ունեն ակնթարթային փոխանցումներ կատարել հեռախոսահամարի միջոցով նաև այլ բանկերի օգտատերերին։ Համակարգով փոխանցումներն իրականացվում են միայն ArcaPay համակարգի գործընկեր բանկերի քարտային և ընթացիկ հաշիվներին։
ArcaPay-ով փոխանցումներ կատարելու համար հարկավոր է մուտք գործել Ֆասթ Բանկիհավելված, ընտրել «Փոխանցումներ» բաժինը, սեղմել «FastSend» կոճակը և մուտքագրել ստացողի հեռախոսահամարն ու նախընտրելի գումարի չափը։ Տվյալները մուտքագրելուց հետո անհրաժեշտ է ընտրել հասցեատիրոջ բանկը և հաստատել գործարքը, և փոխանցումը վայրկյանների ընթացքում կկատարվի։ Ի դեպ, փոխանցումներն իրականացվում են միայն ՀՀ դրամով և մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը՝ 0%միջնորդավճարով։ Ֆասթ Բանկի օգտատերերը կարող են հավելվածի կարգավորումներ բաժնում Ֆասթ Բանկը սահմանել ArcaPay համակարգի փոխանցումներ ստանալու հիմնական բանկ և մուտքային փոխանցումներն ստանալ նախընտրելի հաշվին։
Հավելենք նաև, որ Ֆասթ Բանկի հավելվածը հագեցած է բազմազան հնարավորություններով, այն հարմար միջոց է կոմունալներ վճարելու, մի քանի քայլովավանդստեղծելու և համալրելու համար, նաև թույլ է տալիս Բանկի օգտատերերին պարզ քայլերով աշխարհի ցանկացած կետից և ցանկացած պահին պատվիրել վերջերս թողարկված թվայինVisa DigitalԱկնՔարտը, ընդ որում ամբողջովին անվճար։ Ֆասթ Բանկի ինքնաոճ ԱկնՔարտերին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալհղումով։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլորմարզերում։
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։