Միավորված Ազգերի Կազմակերպությունը ուշադիր հետևում է Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ Անտոնիո Գուտերեշը ակտիվ կապի մեջ է բոլոր շահագրգիռ կողմերի հետ։
Դյուժարիկի խոսքով՝ դիվանագիտական ջանքերն ուղղված են այս ռազմավարական կարևոր տարածաշրջանում առկա իրավիճակի քննարկմանը։
Նշենք, որ նախքան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական համատեղ ավիահարվածների մեկնարկը Հորմուզի նեղուցով անցնում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը: