«Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել՝ արդարացնելու համար իր այսօրվա կեցվածքը։ Սա կրկնակի մեղք գործել է մեր ժողովրդի նկատմամբ: Նայեք, Շուշին ազատագրելուց հետո անմիջապես առաջին հատկապես ամիսը մզկիթում պոստ էինք դրել, որ հանկարծ մեկը, ով կարող է ինչ-որ բարեկամ է կորցրել, կարող է ինչ-որ հարազատ է կորցրել ռազմական գործողությունների ժամանակ, որ հանկարծ ինչ-որ բան չի անի: Հետո պարզվեց, որ կարիքը չկար, որովհետև նման նպատակ ոչ ոք չուներ։ Երբեք որևէ մշակույթային արժեք այն ժամանակ Ղարաբաղում չի վնասվել ընդհանրապես։ Սա ակնհայտ է և այդ մեղքը վերցնել մեր վրա՝ «դե մենք էլ ենք արել, հիմա դրա համար էլ իրենք են անում, մենք էլ լռենք միգուցե իրենք էլ լռեն», ուղղակի անընդունելի կեցվածք է։ Ամենասարսափելին այն հայտարարությունն է, որ իրենց տարածքն է, ինչ ուզում անում են։ Հիմա եթե դու գնում ես Եվրամիություն, հայտարարել ես համամարդկային արժեքների մասին, ուղղակի ՄԱԿ-ի ընդունված փաստաթղթերին եթե ծանոթ լինես, եթե դու տգետ չես և տհաս չես, դու կհասկանաս, որ սա վանդալիզմ և հանցագործություն է համարվում, և տարածքի հետ կապ չունի»,- այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքաստի յոթերորդ թողարկման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
yerevan.today
դիտվել է 68 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը