Մեկը կար, հայտարարել էր՝ կամ ինքը կլինի ՀՀ վարչապետ, կամ ՀՀ-ն վարչապետ չի ունենա, սա անարգանք է

Մեկը կար հայտարարել էր՝ կամ ինքը վարչապետ կլինի, կամ ՀՀ-ն վարչապետ չի ունենա, սա անարգանք է։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը։

«Մի ծանոթ ուժ ունեմ, որի առաջնորդը հայտարարել էր՝ կամ ինքը վարչապետ կլինի, կամ ՀՀ-ն վարչապետ չի ունենա, սա անարգանք է։ Չեք կարծում, որ դա շատ արգահատելի վերաբերմունք է մեր ժողովրդավարության նկատմամբ, անարգանք է մեր պետականության հանդեպ։

Մեր կարծիքով մեր երկրի վարչապետը երրորդ անգամ նույն մարդը չպիտի լինի, որովհետև ժամանակին այդ մարդը երրորդ ժամկետի համար գլխավորեց ժողովրդի դժգոհությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

—00—ՄԱ

Leave a comment