Վարչապետը ներկա է եղել Մայիսի 1-ին նվիրված միջոցառմանը․ լուսանկարներ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում՝ Հանրապետության հրապարակում ներկա է գտնվել Աշխատանքի և աշխատողների համերաշխության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը։

Վարչապետը շփվել է քաղաքացիների հետ, շնորհավորել տոնական օրվա առիթով և շնորհակալություն հայտնել նրանց աշխատանքի համար։

Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել քայլերթ, որին հաջորդել է համերգ:

Leave a comment