https://arm.sputniknews.ru/20260501/adrbejanakan-benziny-chliner-mez-mvot-gnery-mi-qani-harjur-dramvov-tank-kliner-papvojan-101630451.html
Ադրբեջանական բենզինը չլիներ, մեզ մոտ գները մի քանի հարյուր դրամով թանկ կլինեին․ Պապոյան
Ադրբեջանական բենզինը չլիներ, մեզ մոտ գները մի քանի հարյուր դրամով թանկ կլինեին․ Պապոյան
Sputnik Արմենիա
ՀՀ-ում հեղուկ գազի վերաբերյալ Գևորգ Պապոյանն ասաց, որ շուտով էականորեն իրավիճակը կփոխվի։ 01.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-01T16:01+0400
2026-05-01T16:01+0400
2026-05-01T16:02+0400
բենզին
հայաստան
ադրբեջան
վառելիք
գին
գևորգ պապոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98491217_0:594:1528:1454_1920x0_80_0_0_9c2e75cb529ffbf2ec2266ff4f85f812.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պնդում է, որ ՀՀ-ում այսօրվա դրությամբ ադրբեջանական բենզինի ներկրումը չլիներ, երկրում եղած վառելիքը մի քանի հարյուր դրամ ավելի թանկ կլիներ։ Հանրապետության հրապարակում գտնվող նախարարն այս մասին ասաց Աշխատողի օրվան նվիրված միջոցառման ժամանակ։Նա անդրադարձավ նաև ՀՀ-ում հեղուկ գազի վերաբերյալ առաջացած խնդրին։ Շեշտեց՝ Վրաստանի հետ սահմանին հեղուկ գազով լցված բազմաթիվ մեքենաներ կան ու դրանք գալիս են Հայաստան։ Պապոյանի խոսքով՝ դրանք այն մեքենաներն են, որոնք մնացել էին ռուսական կողմում, քանի որ Լարսում ձյուն էր տեղում։ Երեկ էլ են բազմաթիվ մեքենաներ եկել, այսօր ու վաղն էլ կգան ու իրավիճակն էականորեն կփոխվի, քանի որ մեծ մասը հեղուկ գազի միշտ էլ Ռուսաստանից է եկել։ Նախարարի պնդմամբ՝ ամբողջական իրավիճակը չի վերականգնվի, քանի որ Իրանից նույնպես մատակարարումներ եղել են, ուղղակի իրավիճակի պատճառով այժմ դադարեցվել են։
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98491217_0:451:1528:1597_1920x0_80_0_0_88b04af84a5482029449c5a4e9a96d04.jpg.webp
բենզին, հայաստան, ադրբեջան, վառելիք, գին, գևորգ պապոյան
բենզին, հայաստան, ադրբեջան, վառելիք, գին, գևորգ պապոյան
ՀՀ-ում հեղուկ գազի վերաբերյալ Գևորգ Պապոյանն ասաց, որ շուտով էականորեն իրավիճակը կփոխվի։
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պնդում է, որ ՀՀ-ում այսօրվա դրությամբ ադրբեջանական բենզինի ներկրումը չլիներ, երկրում եղած վառելիքը մի քանի հարյուր դրամ ավելի թանկ կլիներ։ Հանրապետության հրապարակում գտնվող նախարարն այս մասին ասաց Աշխատողի օրվան նվիրված միջոցառման ժամանակ։
«Բենզինն աշխարհի երկրների մեծ մասում թանկացել է մի քանի անգամ, իսկ ՀՀ-ում՝ մի քանի տոկոսով։ Շատ պարզ ու ուղիղ ասեմ՝ ինչու է այդպես։ Ադրբեջանական բենզինն ու դիզելը եթե չլինեին, մեր մոտի գները մի քանի հարյուր դրամ ավելի բարձր կլինեին, քանի հիմա է։ Պետք է հնարավորինս շատ պահել այդ դիվերսիֆիկացիան, որպեսզի աշխարհաքաղաքական ազդեցությունները մեզ վրա քիչ երևան»,- ասաց Պապոյանը։
Նա անդրադարձավ նաև ՀՀ-ում հեղուկ գազի վերաբերյալ առաջացած խնդրին։ Շեշտեց՝ Վրաստանի հետ սահմանին հեղուկ գազով լցված բազմաթիվ մեքենաներ կան ու դրանք գալիս են Հայաստան։ Պապոյանի խոսքով՝ դրանք այն մեքենաներն են, որոնք մնացել էին ռուսական կողմում, քանի որ Լարսում ձյուն էր տեղում։ Երեկ էլ են բազմաթիվ մեքենաներ եկել, այսօր ու վաղն էլ կգան ու իրավիճակն էականորեն կփոխվի, քանի որ մեծ մասը հեղուկ գազի միշտ էլ Ռուսաստանից է եկել։ Նախարարի պնդմամբ՝ ամբողջական իրավիճակը չի վերականգնվի, քանի որ Իրանից նույնպես մատակարարումներ եղել են, ուղղակի իրավիճակի պատճառով այժմ դադարեցվել են։