https://arm.sputniknews.ru/20260501/pvokhvel-en-maqsajin-kanvonnery-wildberries-y-hh-ynkerutjunneri-vatsharqi-argelqi-masin-101628325.html
Փոխվել են մաքսային կանոնները. Wildberries-ը` ՀՀ ընկերությունների վաճառքի արգելքի մասին
Փոխվել են մաքսային կանոնները. Wildberries-ը` ՀՀ ընկերությունների վաճառքի արգելքի մասին
Sputnik Արմենիա
Ընկերության խոսքով` հայ վաճառողները պահպանում են Հայաստանի ներքին շուկայում գործելու հնարավորությունը։ 01.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-01T15:42+0400
2026-05-01T15:42+0400
2026-05-01T15:46+0400
վայլդբերիզ (wildberries)
հայաստան
մաքսային միություն
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
պարզաբանում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/13/46954308_0:170:1600:1070_1920x0_80_0_0_1d03ad315e16a504cfc97b1b6b21f7c0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik․ Wildberries մարկետփլեյսը հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները դադարեցրել է ապրիլի 20-ից Ռուսաստանի Դաշնությունում մաքսային ձևակերպման կանոնների փոփոխման պատճառով։ Այս մասին պարզաբանում է տարածել Wildberries ընկերությունը։ Ըստ ընկերության ` նոր պահանջների պահպանման համար վաճառողներից պահանջվել են լրացուցիչ փաստաթղթեր՝ անհրաժեշտ թարմացված ընթացակարգերի շրջանակում։Ավելի վաղ հայտնել էինք, որ Wildberries մարկետփլեյսը փակել է հայկական ԱՁ ու ՍՊԸ ունեցողների ապրանքների վաճառքը։Wildberries ընկերությանը նաև նշել է, որ կազմակերպվել է հանդիպում հայ վաճառողների հետ, որին մասնակցել են ավելի քան 50 ձեռնարկատերեր, համատեղ փորձում են մշակել հնարավոր լուծումները։Հիշեցնենք՝ Հայաստանյան առևտրային ընկերությունները 2025 թվականին Wildberries մարկետփլեյսում 122%-ով ավելացրել են վաճառքի ծավալները։Հայաստանից վաճառողների թիվը Wildberries մարկետփլեյսում տարվա ընթացքում աճել է 106%-ով։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/13/46954308_0:0:1600:1200_1920x0_80_0_0_3c023321d3647ffdff2e27d0bd5ab04f.jpg.webp
վայլդբերիզ (wildberries) , հայաստան, մաքսային միություն, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, պարզաբանում
վայլդբերիզ (wildberries) , հայաստան, մաքսային միություն, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, պարզաբանում
Ընկերության խոսքով` հայ վաճառողները պահպանում են Հայաստանի ներքին շուկայում գործելու հնարավորությունը։
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik․ Wildberries մարկետփլեյսը հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները դադարեցրել է ապրիլի 20-ից Ռուսաստանի Դաշնությունում մաքսային ձևակերպման կանոնների փոփոխման պատճառով։ Այս մասին պարզաբանում է տարածել Wildberries ընկերությունը։ Ըստ ընկերության ` նոր պահանջների պահպանման համար վաճառողներից պահանջվել են լրացուցիչ փաստաթղթեր՝ անհրաժեշտ թարմացված ընթացակարգերի շրջանակում։
«Ռուսաստանի Դաշնությունում պահեստներում արդեն առկա ապրանքները շարունակում են իրացվել սովորական ռեժիմով, իսկ վաճառողները պահպանում են Հայաստանի ներքին շուկայում գործելու հնարավորությունը։ Բոլոր հարցերը քննարկվում են սահմանված կարգով՝ համապատասխան կողմերի մասնակցությամբ։ Ընկերությունը հույս ունի իրավիճակի փուլային կարգավորման վրա և կտեղեկացնի էական փոփոխությունների մասին դրանց առաջացմանը զուգընթաց»,– ասված է ընկերության պարզաբանման մեջ։
Wildberries ընկերությանը նաև նշել է, որ կազմակերպվել է հանդիպում հայ վաճառողների հետ, որին մասնակցել են ավելի քան 50 ձեռնարկատերեր, համատեղ փորձում են մշակել հնարավոր լուծումները։
Հայաստանից վաճառողների թիվը Wildberries մարկետփլեյսում տարվա ընթացքում աճել է 106%-ով։