Ես վարչապետի պաշտոնը չեմ ուզում, հրաժարվում եմ․ Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

01.05.2026 | 14:00

Ասել եմ, որ ես վարչապետի պաշտոնը չեմ ուզում, հրաժարվում եմ: Այս մասին Նոր Նորքում իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջանորդ Գագիկ Ծառուկյանը։

«Պետք է լինի ապագայի վարչապետը, որ չասեն՝ Ծառուկյանը ընկել է փողոց-փողոց, ասում է, որ ինքը դառնա վարչապետ: Ես ուզում եմ իմ երկիրը լավ լինի, հզոր լինի, ժողովրդի դեմքին ժպիտ լինի, իմ երեխաների ապագան փայլուն լինի: Իսկ դա հնարավոր է, ոնց որ ես չեմպիոնին չուղարկեմ մրցման, հորեղբորս տղային ուղարկեմ: Ով կարող է չեմպիոն դառնալ, նրան պետք է ուղարկեք: Ով կարող է այդ ծանրությունը վերցնի:

Ծանրություն վերցնողը պետք է փորձ ունենա, կյանքում աշխատած լինի, գնահատող լինի, կապեր ունենա, ճանաչում ունենա, խոսք ունենա»,-նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment