Բողոքի նոտայով չեն բավարարվել. Ադրբեջանը որոշել է կասեցնել համագործակցությունը ԵԽ–ի հետ

https://arm.sputniknews.ru/20260501/bvoghvoqi-nvotajvov-chen-bavararvel-adrbejany-vorvoshel-e-kasecnel-hamagvortsakcutjuny-ekhi-het-101619699.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/18/81027933_87:0:1512:1069_1920x0_80_0_0_59a08d8a00982ed62c522f20d7bb0967.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), եվրախորհրդարան, եվրախորհուրդ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում – 2020, բողոքի նոտա, արցախ, բռնի տեղահանված

եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), եվրախորհրդարան, եվրախորհուրդ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում – 2020, բողոքի նոտա, արցախ, բռնի տեղահանված

Բաժանորդագրվել

Բաքվում ԵՄ դեսպանը ավելի վաղ կանչվել էր Ադրբեջանի ԱԳՆ, նրան բողոքի նոտա էր հանձնվել ապրիլի 30-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի պատճառով:

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Ադրբեջանը բոլոր ուղղություններով կասեցնում է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ։ Այս ամսին տեղեկանում ենք Ադրբեջանի խորհրդարանի լիագումար նիստում ընդունված բանաձևից:

Ինչպես հայտնում են Բաքվի ԶԼՄ-ները, խորհրդարանի մասնակցությունը Եվրոպական միության և Ադրբեջանի խորհրդարանական համագործակցության կոմիտեի գործունեությանը դադարեցված է:

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի կանոնադրության համաձայն՝ սկսվել է այդ կազմակերպությանը Միլի Մեջլիսի անդամակցության դադարեցման մասին ընթացակարգային կանոնների իրականացումը, և այդ գործընթացի ժամանակ Միլի Մեջլիսի պատվիրակությունը չի մասնակցի «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի միջոցառումներին:

Քիչ ավելի վաղ հաղորդվել էր, որ Բաքվում Եվրոպական միության դեսպան Մարիանա Կույունչիչը մայիսի 1-ին կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն: Բաքուն «վճռականորեն դատապարտել է» ապրիլի 30-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, որում իբր տեղ են գտել «Ադրբեջանի նկատմամբ անհիմն և կանխակալ դրույթներ»: Դեսպանին բողոքի նոտա էր հանձնվել:

Հիշեցնենք, որ ՀՅԴ «Հայ դատի» Եվրոպայի գրասենյակը ողջունել էր Եվրախորհրդարանի բանաձևը, որում, մասնավորապես, վերահաստատվում է հանձնառությունը արցախահայերի իրավունքների պաշտպանությանը: Փաստաթուղթը, մասնավորապես, արձանագրում է միջազգային անվտանգության երաշխիքների ներքո իրենց հարազատ տներ վերադառնալու` արցախցի հայերի իրավունքը:

Leave a comment